ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

Ներկայիս տեղեկատվական մեթոդները լայն հնարավորությունների դաշտ են բացում խոսույթների պատերազմում հաղթելու

Ներկայիս տեղեկատվական մեթոդները լայն հնարավորությունների դաշտ են բացում խոսույթների պատերազմում հաղթելու
21.10.2025 | 18:01

Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան և անվտանգության փորձագետ Արասթուն Օրուջլուն Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները նկարագրում է որպես «քաոսի» ցուցիչ։ Խոսքը Ադրբեջանի աշխատակազմի նախկին ղեկավարի՝ Ալիևի դեմ ենթադրյալ մահափորձի և այլ թեմաների մասին է։ Իր հարցազրույցում Օրուջլուն խոսում է Ադրբեջանի հանրության ներսում առկա հսկայական դժգոհության ու դա պարպելու հարցերի մասին։ Շատերը մեզ մոտ հարց կտան՝ իսկ ինչու՞ պետք է Ադրբեջանում դժգոհ լինեն Ալիևից։ Շատերը չեն պատկերացնում ավտորիտար համակարգից եկող անմարդկային ճնշումը, այնտեղ առկա սոցիալական խնդիրները։

Առհասարակ, Ադրբեջանը՝ որպես պետություն, կամ թերագնահատվում է, կամ գերագնահատվում է մեզ մոտ։ Մինչդեռ այդ պետությունը ունի բազմաթիվ խնդիրներ, համակարգն ունի շատ խոցելի կողմեր, որոնք բնավ չեն ուսումնասիրվում մեզ մոտ պետական մակարդակով։ Վախերով առաջնորդվող կամ ադրբեջանական պահանջների հլու հնազանդ կամակատարի դերակատարում ստանձնած իշխանության փոխարեն, եթե ունենանք պետական շահերը սպասարկող իշխանություն, ապա այնքան հարցերում կարող ենք հաջողել, այդ թվում՝ տեղեկատվական ու դիվանագիտական պայքարի հարցում։ Ներկայիս տեղեկատվական մեթոդները լայն հնարավորությունների դաշտ են բացում խոսույթների պատերազմում հաղթելու՝ դրանով նաև հնարավոր իրական պատերազմական սպառնալիքները չեզոքացնելու համար։ Բայց դա քաղաքական կամք ու հստակ տեսլական է պահանջում:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3484

Մեկնաբանություններ